uBO Lite (uBOL)-ը բովանդակության արգելափակիչ է, որը *չի պահանջում թույլտվություններ*, և հիմնված է MV3-ի վրա։ Կանոնների լռելյայն փաթեթը համապատասխանում է uBlock Origin-ի լռելյայն զտիչների փաթեթին։ - uBlock Origin-ի ներկառուցված զտիչների ցանկ - EasyList - EasyPrivacy - Peter Lowe-ի գովազդային և հետագծող սպասարկիչների ցուցակ Դուք կարող եք ավելացնել ուրիշ կանոններ՝ այցելելով ընտրանքների էջը. կտտացրեք Ժանանվակի_պատկերակին դուրս լողացող վահանակում։ uBOL-ն ամբողջությամբ դեկլարատիվ է, այսինքն՝ զտման համար անընդհատ կատարվող uBOL գործընթացի կարիք չկա, իսկ CSS/JS արմատավորման վրա հիմնված բովանդակության զտումը հուսալիորեն իրականացվում է զննիչի կողմից, այլ ոչ թե ընդլայնման միջոցով։ Սա նշանակում է, որ uBOL հավելումը չի սպառում մշակիչի/հիշողության որևէ ռեսուրս, երբ տեղի է ունենում գովազդի արգելափակումը. uBOL աշխատանքային գործընթացն աշխատում է _միայն_ երբ Դուք փոփոխություններ եք կատարում դուրս լողացող վահանակում կամ ընտրանքների էջում։ uBOL-ը տեղադրման ժամանակ «տվյելները լիովին ընթերցելու և փոփոխելու» թույլտվություն չի պահանջում, ուստի այն ունի սահմանափակ հնարավորություններ՝ համեմատած uBlock Origin-ի և բովանդակության այլ արգելափակիչների հետ, որոնք տեղադրման ժամանակ պահանջում են այդպիսի թույլտվություն։ Однако uBOL позволяет *намеренно* давать расширенные разрешения для определенных сайтов - по вашему усмотрению, чтобы эффективнее работать, используя косметическую фильтрацию и scriptlet-внедрения. Այնուամենայնիվ, uBOL-ը թույլ է տալիս *դիտմամբ* տրամադրել ընդլայնված թույլտվություններ Ձեր ընտրած կայքերի համար, որպեսզի այն կարողանա էլ ավելի լավ զտել այդ կայքերը՝ օգտագործելով կոսմետիկ զտումը և սցենարների արմատավորումները։ Для предоставления расширенных разрешений на текущем сайте - откройте всплывающую панель и выберите повышенный режим фильтрации: Оптимальный или Полный. Ընթացիկ կայքում ընդլայնված թույլտվություններ տրամադրելու համար բացեք դուրս լողացող վահանակը և ընտրեք ընդլայնված զտման ռեժիմ՝ Գերադասելի կամ Ամբողջական։ Այնուհետև զննիչը կզգուշացնի Ձեզ ընթացիկ կայքում ընդլայնման կողմից պահանջվող լրացուցիչ թույլտվությունների տրամադրման հետևանքների մասին, և Դուք պետք է ընտրեք՝ ընդունում եք, թե մերժում եք հայտը։ Եթե ​​ընդունեք uBOL-ին լրացուցիչ թույլտվություններ տալու հայտը, ապա այն կկարողանա ավելի արդյունավետ կերպով զտել ընթացիկ կայքի բովանդակությունը։ Դուք կարող եք սահմանել զտման լռելյայն ռեժիմը uBOL-ի ընտրանքների էջում։ Եթե ​​որպես լռելյայն ընտրեք «Գերադասելի» կամ «Ամբողջական» ռեժիմը, պետք կլինի uBOL-ին թույլտվություն տրամադրեք կարդալու և փոփոխելու տվյալները բոլոր կայքերում։ Հիշեք, որ այս նախագիծը մշակման ակտիվ փուլում է, որ ունի հետևյալ նպատակները. - Տեղադրման ընթացքում Սահմանափակ թույլտվություններով աշխատանք տեղադրման ժամանակ. օգտվողը ընդլայնված թույլտվություններ է տալիս իր հայեցողությամբ, յուրաքանչյուր կայքի համար առանձին։ - Ամբողջովին դեկլարատիվ է հուսալիության և մշակիչի/հիշողության արտադրողականության համար։