Արդյունավետ արգելափակիչ. չի ծանրաբեռնում մշակիչը և օպերատիվ հիշողությունը, միևնույն ժամանակ աջակցում է հազարներով ավելի շատ զտիչիեր, քան այլ հանրաճանաչ արգելափակիչները։
Օգտագործումը. ելնող լուսամուտի հոսանքի մեծ կոճակը ծառայում է ընթացիկ կայքի համար uBlock-ն անջատելու/միացնելու համար։ Դա ընդհանուր հոսանքի կոճակ չէ, այլ վերաբերում է միայն ընթացիկ կայքին։
Իհարկե, որքան շատ զտիչներ են միացված, այնքան բարձր է հիշողության օգտագործումը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Fanboy-ի երկու լրացուցիչ ցանկերը, hpHosts-ի գովազդային և հետագծող սպասարկիչներն ավելացնելուց հետո, uBlock֊ն ավելի քիչ է գործածում հիշողությունը, քան շատ սիրված այլ արգելափակիչները։
Նաև նկատի ունեցեք, որ լրացուցիչ ցանկերից մի քանիսը կարող են հանգեցնել կայքի կոտրման մեծ հավանականության, հատկապես այն ցանկերի, որոնք սովորաբար օգտագործվում են որպես hosts նիշք։
Առանց զտիչների նախադրված ցուցակների այս ընդլայնումը ոչինչ է։ Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք ներդրում ունենալ, մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ջանասիրաբար աշխատում են զտիչների ցանկերի վրա, որոնք տրամադրվում են անվճար օգտագործման համար։