1
0
mirror of https://github.com/gorhill/uBlock.git synced 2024-11-06 02:42:33 +01:00
uBlock/dist/description/description-hy.txt

48 lines
3.3 KiB
Plaintext
Raw Blame History

This file contains ambiguous Unicode characters

This file contains Unicode characters that might be confused with other characters. If you think that this is intentional, you can safely ignore this warning. Use the Escape button to reveal them.

Արդյունավետ արգելափակիչ. չի ծանրաբեռնում մշակիչը և օպերատիվ հիշողությունը, միևնույն ժամանակ աջակցում է հազարներով ավելի շատ զտիչիեր, քան այլ հանրաճանաչ արգելափակիչները։
Դրա արդյունավետության պատկերազարդ ակնարկ՝ https://github.com/gorhill/uBlock/wiki/uBlock-vs.-ABP:-efficiency-compared
Օգտագործումը. ելնող լուսամուտի հոսանքի մեծ կոճակը ծառայում է ընթացիկ կայքի համար uBlock-ն անջատելու/միացնելու համար։ Դա ընդհանուր հոսանքի կոճակ չէ, այլ վերաբերում է միայն ընթացիկ կայքին։
***
Ճկուն, ավելին, քան պարզապես «գովազդի արգելափակիչ». uBlock֊ն կարող է կարդալ և ստեղծել զտիչներ հոսթ-նիշքերից։
Լռելյայն կբեռնվեն և կկիրառվեն զտիչների հետևյալ ցանկերը՝
- EasyList
- Գովազդի սպասարկիչների ցանկ Փիթեր Լոուից
- EasyPrivacy
- Վնասակար տիրույթներ
Ցանկության դեպքում կկարողանաք ընտրել մատչելի այլ ցանկեր՝
- Հետագծող սպասարկիչների ընդլայնված ցանկ Fanboy-ից
Dan Pollock-ի hosts նիշքը
- Գովազդային և հետագծման սպասարկիչներ hpHosts-ից
- MVPS HOSTS
- Spam404
- Եվ բազում այլ
Իհարկե, որքան շատ զտիչներ են միացված, այնքան բարձր է հիշողության օգտագործումը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Fanboy-ի երկու լրացուցիչ ցանկերը, hpHosts-ի գովազդային և հետագծող սպասարկիչներն ավելացնելուց հետո, uBlock֊ն ավելի քիչ է գործածում հիշողությունը, քան շատ սիրված այլ արգելափակիչները։
Նաև նկատի ունեցեք, որ լրացուցիչ ցանկերից մի քանիսը կարող են հանգեցնել կայքի կոտրման մեծ հավանականության, հատկապես այն ցանկերի, որոնք սովորաբար օգտագործվում են որպես hosts նիշք։
***
Առանց զտիչների նախադրված ցուցակների այս ընդլայնումը ոչինչ է։ Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք ներդրում ունենալ, մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ջանասիրաբար աշխատում են զտիչների ցանկերի վրա, որոնք տրամադրվում են անվճար օգտագործման համար։
***
Անվճար։
Բաց ելակետային կոդ հրապարակավ թույլատրագրով (GPLv3)։
Օգտվողներին օգտվողների կողմից։
Աջակցողները Github-ում՝ https://github.com/gorhill/uBlock/graphs/contributors
Աջակցողները Crowdin-ում՝ https://crowdin.net/project/ublock
***
Փոփոխությունների մատյան՝
https://github.com/gorhill/uBlock/releases